558 դիտում, 2020.06.02 18:28

Եվրահանձնաժողովն արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ տարածք

Եվրահանձնաժողովն արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ տարածք

Եվրահանձնաժողովն այսօր թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:

Դրանց թվում են հայկական բոլոր 6 ավիաընկերությունները։ Հանձնաժողովը նշել է, որ ցանկանում է ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակը Եվրոպական միությունում ճանապարհորդող բոլոր ուղեւորների համար: Այսօրվա թարմացումից հետո, ցանկում ընդգրկված Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունների դեմ արգելք է դրված, մինչեւ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների հետագա գնահատումը:

Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ հայկական վեց ավիափոխադրողների ուսումնասիրությունների արդյունքում: Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաեւ չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որեւէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլուր.

Նրա մուտքը եվրոպական որեւէ տարածք արգելված է։ Ինքնաթիռներից զատ, արգելք է դրված նաեւ ուղաղթիռների, անգամ օդապարիկների թռիչքների վրա։

կիսվել նյութով -