24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Եվրահանձնաժողովն այսօր թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:
Դրանց թվում են հայկական բոլոր 6 ավիաընկերությունները։ Հանձնաժողովը նշել է, որ ցանկանում է ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակը Եվրոպական միությունում ճանապարհորդող բոլոր ուղեւորների համար: Այսօրվա թարմացումից հետո, ցանկում ընդգրկված Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունների դեմ արգելք է դրված, մինչեւ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների հետագա գնահատումը:
Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ հայկական վեց ավիափոխադրողների ուսումնասիրությունների արդյունքում: Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաեւ չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որեւէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլուր.
Նրա մուտքը եվրոպական որեւէ տարածք արգելված է։ Ինքնաթիռներից զատ, արգելք է դրված նաեւ ուղաղթիռների, անգամ օդապարիկների թռիչքների վրա։