24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վրաստանում տաքսու վարորդների համար դիմակ կրելը պարտադիր կդառնա: Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով, եթե օրենքն ընդունվի, դիմակ չկրելու դեպքում այլ քաղաքացիների նման տաքսու վարորդները ևս կտուգանվեն: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
Փոխնախարարի խոսքով, տուգանքները կվերաբերեն ոչ միայն տաքսիների վարորդներին, այլև բոլոր այն քաղաքացիներին ևս, ովքեր հանրային վայրերում դիմակ չեն կրում:
Նշենք, որ տաքսիներից օգտվելու կարգից ելնելով, ուղևորին արգելվում է նստել դիմացի նստատեղում, բացի այդ վարորդն իրավունք չունի 2-ից ավելի ուղևոր փոխադրել:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը սկսում է աշխատել մի օրինագծի վրա, որով քաղաքացիները պարտադիր դիմակ կկրեն հանրային վայրերում: Օրենքը խախտողները կտուգանվեն: