246 դիտում, 2020.06.02 17:35

Տեսչական մարմինները ուժեղացնում են վերահսկողությունը

Տեսչական մարմինները ուժեղացնում են վերահսկողությունը

Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կրելու են շարունակական բնույթ և ընթանալու են ավելի խիստ կարգով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Ի գիտություն բոլորի՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման,  հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում:

կիսվել նյութով -