կարևոր
2062 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-02 16:53

Մայր Աթոռում տեղի կունենա բժիշկների օրհնության կարգ

Մայր Աթոռում տեղի կունենա բժիշկների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի բժիշկների օրհնության կարգ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Այս առիթով դուրս կբերվի Մայր Աթոռում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։

Օրհնության արարողությանը ուղիղ եթերում հնարավոր կլինի հետևել ժամը 19։00-ից: