կարևոր
1707 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-02 16:42

Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 071-ի

Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 071-ի

Վերջին մեկ օրում Լատվիայում COVID-19 վարակի 5 նոր դեպք է գրանցվել, հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1071-ի։ Այս մասին հայտնել է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը, հաղորդում է РИА Новости-ն։

«Մեկ օրում գրանցվել է 5 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ երկրում վարակ է ախտորոշվել 1071 մարդու մոտ,մեկ օրում անցկացվել է 1 681 թեստ», - հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը։ 

Լատվիայում կորոնավիրուսի տարածման սկզբից իրականացվել է COVID-19-ի 111 404 թեստավորում, ապաքինվել է 760 մարդ: