կարևոր
1999 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-02 16:00

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային թատերաշրջանը

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային թատերաշրջանը

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնը ստիպված որոշում է կայացրել չեղարկել իր աշնանային թատերաշրջանը, որը պետք է մեկնարկեր սեպտեմբերին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Հաշվի առնելով «Մետրոպոլիտենում» պլանավորման բարդությունները, մենք ստիպված էինք չեղյալ հայտարարել աշնանային թատերաշրջանը։ Մեզ համար ամենակարևորը աշխատակիցների և հանդիսատեսի առողջությունն ու անվտանգությունն են, և թատրոնը բացել սեպտեմբերին, քանի դեռ գործում են սոցիալական հեռավորության պահանջները, պարզապես արդարացված չէ»,-հայտնել է գլխավոր մենեջեր Փիթեր Գելբը:

Հստակեցվում է, որ չեղարկումը վերաբերելու է ոչ միայն խաղացանկային ներկայացումներին, այլև առաջին կիսամյակում նախատեսված Աննա Նետրեբկոյի կատարմամբ «Աիդա»-ի նոր բեմադրությանը, «Տրուբադուրին», ինչպես նաև «Ֆիդելիոյին»:

Հաջորդ թատերաշրջանը թատրոնը նախատեսում է սկսել ամանորյա գալա­համերգով՝ դեկտեմբերի 31-ին։

Ընդ որում, «Մետրոպոլիտեն­-օպերան» խոստանում է պահպանել հեռարձակումները կինոթատրոններում։