ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ: Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է «Ռեգնում» տեղեկատվական գործակալությունը։
«Ի սրտե շնորհավորում ենք, մաղթում ենք հաջողություններ, հույս ունենք փոխգործակցության և արդյունավետ համագործակցության»,-հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
Իգոր Ղահրամանյանը ՌԴ Դաշնության խորհրդի անդամ է, Դաշնության Խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի առաջին փոխնախագահ: