354 դիտում, 2020.06.02 14:39

Հայաստանում տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը

Հայաստանում տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը

Հայաստանում հունիսի 5-ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը: Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը:

«Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր»,- նշված է հաղորդագրությունում:

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն, իր ուղեծրով շարժվելով երկրի շուրջը, հայտնվում է Արեգակի նկատմամբ երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:

«Լուսնի կիսաստվերային խավարումը մասնակի խավարումից տարբերվում է նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ, քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ»,- ասված է հաղորդագրությունում:

Երևանում խավարումը կսկսվի ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և կավարտվի գիշերը ժամը 01։04-ին:

կիսվել նյութով -