344 դիտում, 2020.06.02 16:17

«Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում

«Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը չի շարունակի աշխատանքը ակումբում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  

Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի եւ Էնրիկե Խիլի պայմանագրերն ավարտվել են։

«Լոռին» ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։

Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։

կիսվել նյութով -