306 դիտում, 2020.06.02 13:50

Փաստաբանների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ

Փաստաբանների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:  Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։

Պալատի նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար:

կիսվել նյութով -