296 դիտում, 2020.06.02 13:41

ԱՄՆ-ում բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում

ԱՄՆ-ում բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում

ԱՄՆ-ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հունիսի 1-ին նման միջոցառում է ձեռնարկվել ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում՝ Նյու Յորքում։ Քաղաքապետ Բիլ դը Բլասիոն հայտարարել է քաղաքում երկուշաբթի 23: 00-ից մինչև երեքշաբթի ժամը 5:00-ն պարետային ժամ:

Գործադիրի հրամանից երևում է, որ հատկապես այս ժամերի ընթացքում դժվար է պահպանել հասարակական կարգը: Սահմանափակումները մտցված են քաղաքացիների անվտանգությունը և գույքի անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

կիսվել նյութով -