27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ԱՄՆ-ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հունիսի 1-ին նման միջոցառում է ձեռնարկվել ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում՝ Նյու Յորքում։ Քաղաքապետ Բիլ դը Բլասիոն հայտարարել է քաղաքում երկուշաբթի 23: 00-ից մինչև երեքշաբթի ժամը 5:00-ն պարետային ժամ:
Գործադիրի հրամանից երևում է, որ հատկապես այս ժամերի ընթացքում դժվար է պահպանել հասարակական կարգը: Սահմանափակումները մտցված են քաղաքացիների անվտանգությունը և գույքի անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: