356 դիտում, 2020.06.02 13:26

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 8.863 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 8.863 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8.863-ով, 182 մարդ մահացել է։ Այս մասին հայտնել են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։

Նոր դեպքեր են գրանցվել 83 մարզում։ Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 2.286 մարդ, Մերձմոսկվայում հայտնաբերել են 732 վարակակիր, Սանկտ Պետերբուրգում՝ 376, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 354։

Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423.741-ի, մահացել է 5.037 պացիենտ, բուժվել է 186.985 մարդ։

Մոսկվայում ինքնամեկուսացման և անցագրերի ռեժիմը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը։

կիսվել նյութով -