354 դիտում, 2020.06.02 13:15

Լեհաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 24 հազարը

Լեհաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 24 հազարը

Լեհաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 107-ով, մահացել է ևս 7 մարդ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի առողջապահության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։

Երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 24 271-ի։

Նշվում է, որ վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել է 1․081 մարդ։

Վերջին տվյալների համաձայն՝ Լեհաստանում կորոնավիրուսով պայմանավորված հոսպիտալացվել է 2․219 մարդ, 78․470 անձ մեկուսացվել է, ապաքինվել է 11․726 վարակված։

Մարտից ի վեր Լեհաստանում գործում է համաճարակային ռեժիմ ՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետ:

կիսվել նյութով -