ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը RT-PCR թեստ է: Թեստի պատասխանը բացասական է։ Երեկ պատգամավորը տեղեկացել է, որ իր մտերիմներից մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում է ունեցել մի քանի օր առաջ:
«Սա ևս մեկ ապացույց է, որ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի կրումը և ձեռքերի հաճախակի ախտահանումը նվազեցնում և որոշ դեպքերում կանխում են վարակի տարածումը»,- գրել է պատգամավորը: