386 դիտում, 2020.06.02 12:44

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին 24 ժամում աճել են 2-ով: Այս ընթացքում ապաքինվել է ևս 10 պացիենտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ընդհանուր առմամբ, Փետրվարի 26-ից մինչև այսօր վարակման 796 դեպք է արձանագրվել, ապաքինման` 634:

Կարանտինի ռեժիմում է 2508, ստացիոնար վերահսկողության տակ` 300 քաղաքացի: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: 

կիսվել նյութով -