512 դիտում, 2020.06.02 12:50

Դատաբժշկական փորձագետները հրապարակել են Ջորջ Ֆլոյդի դիահերձման արդյունքները

Դատաբժշկական փորձագետները հրապարակել են Ջորջ Ֆլոյդի դիահերձման արդյունքները

Ջորջ Ֆլոյդը մահացել է սրտի եւ շնչառության կանգի հետեւանքով, որը պայմանավորված է ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ  բռնի ուժի օգտագործմամբ։ Ֆլոյդի օրգանիզմում հայտնաբերվել է ֆենտանիլի սինթետիկ օպիատի թունավորում եւ մետամֆետամին թմրանյութ։ Այս մասին ասված է դիահերձման մասին հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Հենեպինի շրջանի (Մինեսոտայի նահանգ) դատաբժշկական փորձաքննության բյուրոյի կայքում, հաղորդում է ТАСС-ը։

Դատաբժշկական փորձագետները կարծում են, որ 46-ամյա տղամարդուն սպանել են ։ Մահվան պատճառը համարել են․ «սիրտ-թոքային շոկ, որը սրվել է իրավապահ մարմինների կողմից պարանոցի վրա ճնշում գործադրելով»:

Դատաբժշկական փորձագետները պարզաբանել են, որ Ֆլոյդի մահվան բռնի բնույթի մասին եզրակացությունը չեզոք ձեւակերպում է, որը չի արտացոլում որեւէ մեկի մեղավորությունը կամ գործողությունների կանխամտածված լինելը:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը ոստիկանության կողմից ձերբակալվել է մայիսի 25-ին խանութում 20 դոլարի կեղծ չեկ օգտագործելու կասկածանքով: Սպաներից մեկը տղամարդու պարանոցը ծնկով սեղմել է գետնին և մի քանի րոպե պահել, չնայած ականատեսների վրդովմունքի և Ֆլոյդի բացականչություններին, որ նա չի կարող շնչել: Ինչ-որ պահի, Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ շուտով նա մահացել է: Հաջորդ օրը Մինեապոլիսում անցկացվեց բողոքի ակցիա՝ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ, որոնք դժգոհություն էին հայտնում ոստիկանության գործողություններից:

:

կիսվել նյութով -