27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ջորջ Ֆլոյդը մահացել է սրտի եւ շնչառության կանգի հետեւանքով, որը պայմանավորված է ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ բռնի ուժի օգտագործմամբ։ Ֆլոյդի օրգանիզմում հայտնաբերվել է ֆենտանիլի սինթետիկ օպիատի թունավորում եւ մետամֆետամին թմրանյութ։ Այս մասին ասված է դիահերձման մասին հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Հենեպինի շրջանի (Մինեսոտայի նահանգ) դատաբժշկական փորձաքննության բյուրոյի կայքում, հաղորդում է ТАСС-ը։
Դատաբժշկական փորձագետները կարծում են, որ 46-ամյա տղամարդուն սպանել են ։ Մահվան պատճառը համարել են․ «սիրտ-թոքային շոկ, որը սրվել է իրավապահ մարմինների կողմից պարանոցի վրա ճնշում գործադրելով»:
Դատաբժշկական փորձագետները պարզաբանել են, որ Ֆլոյդի մահվան բռնի բնույթի մասին եզրակացությունը չեզոք ձեւակերպում է, որը չի արտացոլում որեւէ մեկի մեղավորությունը կամ գործողությունների կանխամտածված լինելը:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը ոստիկանության կողմից ձերբակալվել է մայիսի 25-ին խանութում 20 դոլարի կեղծ չեկ օգտագործելու կասկածանքով: Սպաներից մեկը տղամարդու պարանոցը ծնկով սեղմել է գետնին և մի քանի րոպե պահել, չնայած ականատեսների վրդովմունքի և Ֆլոյդի բացականչություններին, որ նա չի կարող շնչել: Ինչ-որ պահի, Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ շուտով նա մահացել է: Հաջորդ օրը Մինեապոլիսում անցկացվեց բողոքի ակցիա՝ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ, որոնք դժգոհություն էին հայտնում ոստիկանության գործողություններից:
: