306 դիտում, 2020.06.02 12:31

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 46 է

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 46 է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Նրանք Ռուսաստանի Դաշնությունից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում:

Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 46 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ:

կիսվել նյութով -