222 դիտում, 2020.06.02 11:45

Երկիր մոլորակին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ

Երկիր մոլորակին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ

Երկիր մոլորակին է մոտենում պոտենցիալ վտանգավոր՝ 163348 համարով աստղակերպը.  այս մասին հայտնել են NASA-ի մասնագետները։

Նշվում է՝ որկնային մարմինը մեր մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի հունիսի 6-ի առավոտյան։ Նշվում է, որ դրա տրամագիծը 250-570 մետր է։

Այն անմիջական սպառնալիք չի ներկայացնում Երկրի համար, քանի որ կանցնի մոլորակից 13 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան Լուսնի ուղեծիրն է։ Միևնույն ժամանակ համարվում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ երկնային մարմնի հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը։

Հիշեցնենք՝ աստղակերպը գիտնականների կողմից հայտնաբերվել է 2002 թվականին. այն արևի շուրջ 1 պտույտ է կատարում մոտ 300 օրում։

կիսվել նյութով -