250 դիտում, 2020.06.02 11:24

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված 101 ամյա կինը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված 101 ամյա կինը

1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԿ ներկայացուցիչ Ծովինար Խաչատրյանը։

Մեկ շաբաթից ավել նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել:

կիսվել նյութով -