286 դիտում, 2020.06.02 10:21

COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 377 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 904 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 859 հազար 323 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 106 հազար 925 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 529 հազար 405-ի, մահերինը՝ 30 հազար 046-ի: 

Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 414 հազար 878 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 855-ը: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 286 հազար 718 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 127:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 276 հազար 332 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 045: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 197, մահերինը՝ 33 հազար 475:  Իտալիային հաջորդում է Հնդկաստանը, որը վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային ու Ֆրանսիային:

Հնդկաստանում առկա է 198 հազար 706 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 5 հազար 608 մարդ:

Հնդկաստանին հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 189 հազար 220 է, մահացածներինը՝ 28 հազար 833:

Գերմանիայում 183 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 618 մարդ:

Հաստատված դեպքերի թվով հաջորդը Պերուն է, որը եզրափակում է երկրների տասնյակը: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 170 հազար 039 է, մահերինը՝ 4 հազար 634: 

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 164 հազար 769-ի, մահացածներինը՝ 4 հազար 563-ի:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 154 հազար 445 է, մահերինը՝ 7 հազար 878:

Իրանին վարակվածների թվով հաջորդում են Չիլին` 105 հազար 159, Մեքսիկան՝ 93 հազար 435, Կանադան՝ 91 հազար 705, Սաուդիան Արաբիան 87 հազար 142 ընդհանուր դեպքով: Սաուդիան Արաբիան արաբական երկրներից վարակվածների թվով աշխարհում առաջատար է:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 17-րդ տեղում: Այստեղ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 5-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 315-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 794-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական մյուս երկրներից Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 58 հազար 433, մահերինը՝ 40: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 35 հազար 192 է, մահացածներինը՝ 266: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 27 հազար 762 -ի, մահացածներինը՝ 220 -ի: Եգիպտոսում 26 հազար 384 հաստատված դեպք կա, մահացել է 1005 մարդ: Իրաքում գրանցվել է 6 հազար 868 վարակվածության, 215՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1233 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 5 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

կիսվել նյութով -