274 դիտում, 2020.06.02 14:46

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստ - 02.06.2020

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Հունիսի 2-ին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այնուհետև պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները կքննարկեն «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: Օրակարգում են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդման քննարկումները:  

 

կիսվել նյութով -