340 դիտում, 2020.06.02 09:45

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 57-ամյա վարորդը խճաքարով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 57-ամյա վարորդը խճաքարով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է. կան վիրավորներ

Հույնիսի 1-ին, ժամը 22։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Խ-ն իր վարած КамАЗ 6520 մակնիշի՝ խճաքարով բարձված ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում՝ ձախ ուղղությամբ շրջադարձի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com լրատվականը։ 

Վթարի հետևանքով Հովհաննես Խ-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գագիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 
 

կիսվել նյութով -