17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նահանգապետերի հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հայտարարլ է, որ տեղի ունցողը ներքին ահաբեկչություն է։ Նա պահանջել է վերջիններից՝ ճնշել բողոքի ակցիաներն ու խստորեն պատժել անկարգություններ հրահրողներին։
Հիշեցնենք, որ երկրի տարբեր հատվածներում գլուխ բարձրացրած ակցիաներն ու դրանց հետևող անկարգությունները կապված են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ, ով սպանվել է ոստիկանի կողմից։
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, խորհրդակցությունն անցել է տեսակապով և փակ է եղել լրագրողերի համար։ Ներքին աղբյուրների փոխանցամբ՝ նախագահը զայրացած է տեղի ունեցող իրադարձություններով և խստորեն քննադատել է նահանգապետերի աշխատանքը;
«Դուք պետք է իրավիճակի առաջատարը լինեք, հակառակ դեպքում հիմարի տեսք կունենաք։ Պարտավոր եք ձերբակալել և դատել մարդկանց»,-մեջբերել է Թրամփի խոսքը CNN հեռուստաալիքը։
Իր հերթին, Իլլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Փրիցքերը հայտարարել է, որ ագրեսիվ հռետորաբանությունը միայն կխորացնի իրավիճակը և խնդրել է նախագահին հանդարտվել։ Թրամփն էլ, իր հերթին, քննադատել է նահանգապետի աշխատանքը կորոնավիրուսի դեմ։
Թրամփի խոսքով՝ անկարգությունների հետևում կանգնած է ձախ ծայրահեղական շարժում, որն ավելի ու ավելի է վատ պահելու իրեն, եթե ուժ չկիրառվի։