Հունիսի 2-ը տարվա 153-րդ (նահանջ տարիներին՝ 154-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 212 օր։
1921 թ. այս օրը գերմանական դատարանն անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլիրյանին Թալեաթ փաշայի սպանության համար։
1992 թ. այս օրը ընդունվեց Արցախի դրոշը։
1992 թ. այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում սկսեց։
1098 թ. այս օրը Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվեց Անտիոքի պաշարումը։
1953 թ. այս օրը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թագադրումը։
1886 թ. այս օրը ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ անգամ Սպիտակ տանը տեղի ունեցավ պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով իր հերթին դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան)։
1882 թ. այս օրը մահացել է Ջուզեպպե Գարիբալդին՝ Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ, իսկ
1988-ին՝ հնդիկ դերասան Ռաջ Կապուրը։
Իտալիան 2000 թվականից սկսած այս օրը նշում է, որպես Հանրապետության օր
Ռուսաստանում այսօր՝ Առողջ սննդի և ավելորդ սննդից հրաժարվելու օրն է։