կարևոր
6264 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-02 12:33

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է «Երկիր Մեդիա» ՀԸ առաջին տնօրեն Ռուբինա Ղազարյանցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Ռուբինա Ղազարյանցը` «Երկիր Մեդիա» ՀԸ առաջին տնօրենը։ Տիկին Ղազարյանցի կորստյան մասին գրառումներ էին կատարել նրա զավակները՝ Սեվան եւ Սահրատ Պետրոսյանները, տեղեկացնելով, որ համավարակի պատճառով, սգո արարողություններ տեղի չեն ունենալու։ Նրանք հայտնել էին, որ ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել կորոնա-վիրուսային վարակի կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար բացված պետական հաշվեհամարին եւ «Հայաստանղ համա-հայկական հիմնադրամի «COVID-19՝ Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ֆոնդին, կամ այլ նախաձեռնությունների։

Տիկին Ռուբինա Ղազարյանցը կանգնած է մեր հեռուստա-ընկերության ակունքներում։ Տնօրենների խորհրդից նրան էր վստահված հեռուստա-ընկերության ձեւավորման, կառուցման եւ կյանք մուտք գործելու աշխատանքների ղեկավարումը։ Նա օրնիբուն աշխատում էր մեր հեռուստա-ընկերության պատերից ներս, երբ այստեղ նոր միայն սկսվել էին շինարարկան աշխատանքները, հետո արդեն տեխնիկական զինումը, հետո արդեն 2004 թվականի մայիսի 28-ին առաջին եթերը, երբ ինքն ամենաուրախն էր այդ ամենի համար։ Նա խորհդրանշում էր մի ամբողջ ժամանակա-հատված, երբ Հայաստանի դեռ անկախացման առաջին օրերին ամուսնու՝ Վազրիկ Պետրոսյանի հետ, 4 մանկահասակ զավակներով, թողած անձնական բարեկեցությունը, Դաշնակցության «Դեպի երկիր» կարգախոսով տեղափոխվել էր Հայրենիք։ Դժվարին մութ ու ցուրտ տարիներին չէր ընկրկել դժվարությունների առջեւ։ Մյուս իր հայրենակիցների հետ ջուր էր բարձրացնում Հարավ-արեւմտյան թաղամասի բարձրահարկի վերին հարկերի իրենց բնակարան: Նա աշխատել է մի շարք հաստատություններում։ Մեծ ընտանիքում ապրել է բազում բերկրալից պահեր։ Սակայն չի կարողացել դիմագրավել այս սարսափելի վարակին։

«Երկիր մեդիա» հեռուստա-ընկերության ամբողջ անձնակազմն իր խորհին ցավակցություններն է հայտնում Ռուբինա Ղազարյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին՝ մեզ համար մտերիմ ու հարազատ մարդու անժամանակ մահվան կապացությամբ։