356 դիտում, 2020.06.01 23:22

Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկության՝ հունիսի 1-ին, մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում, մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 2000թ. ծնված Շուքուրով Թալեհ Նիզամի օղլուն (Şükürov Taleh Nizami oğlu): Լուրը հաղորդում է Ռազմինֆո կայքը։ 

Նշվում է, որ զինծառայողը Ջալիլաբադի շրջանի Գոյթափա բնակավայրից էր, մահացել էր հունիսի 1-ի առավոտյան: Մահվան վայրի և հանգամանքների մասին տեղեկություններ չկան, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները առայժմ չեն անդարադձել լուրին:

Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս լրատվականին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 25 կորուստ։

 

կիսվել նյութով -