398 դիտում, 2020.06.01 23:15

«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան»-ին

«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 19-րդ տուրն ավարտվեց «Ուրարտու» - «Գանձասար-Կապան» խաղով:

Այս խաղում գրանցվեց միայն մեկ գնդակ: «Ուրարտու»-ի միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ Հակոբ Հակոբյանն, ով մրցակցի դարպասը գրավեց ստանդարտ դիրքից` գնդակն անմիջապես ուղարկելով դարպասը:

«Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպման ընդմիջմանը լուսատախտակին ցուցադրվել են հայ այնբժիշկների լուսանկարները, որոնք այս օրերին հերոսաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ:

կիսվել նյութով -