24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացու դեմ հետաքննություն է սկսվել, վերջինս բերման է ենթարկվել, այնուհետև կալանավորվել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։
Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել են սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։
Նամակում մասնավորապես շեշտվել է հետևյալը․ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։
Բերման ենթարկված անձը Քոնյայի հիվանդանոցներից մեկում ստուգվելուց հետո տեղափոխվել է Քոնյայի ոստիկանության նահանգային վարչություն, այնուհետև՝ Ստամբուլ։ Կասկածյալը մեղադրվում է «դիտավորյալ վնասվածք հասցնելու, սպառնալու և վիրավորանք հնչեցնելու մեջ»։ Նա կալանավորվել է։ Նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում։
Քաղաքացին իր խոստովանական ցուցմունքում նշել է, որ նամակ ուղարկելու պատճառն այն է, որ ինքն ազդվել է համացանցի միջոցով ծանոթացած ազգությամբ ադրբեջանցի իր ընկերուհու՝ Ղարաբաղում հայերի մասին պատմածներից։
Նա խոստովանել է, որ բացի ուղարկած նամակից զանգահարել հայկական եկեղեցիներից մեկը, սակայն նրա հեռախոսազանգին չեն պատասխանել։