666 դիտում, 2020.06.01 23:02

ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում կադրերը, որոնք ներկայացվում են որպես ՀՀ ԶՈւ պատժիչ գործողություն Ռազմիֆո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ հունիսի 1-ի առավոտյան, ֆեյսբուքյան հայ օգտատերերից մեկը «Պատժիչ գործողություն՝ 31.05.2020 թվական, Նախիջևանի ուղղությամբ» վերնագրով տեսանյութ է հրապարակել, որում, իր պնդմամբ, պատկերված է «հակառակորդի դիրքեր տանող ճանապարհին խոցված տեխնիկա»: Տեսանյութը վատ որակի է, հեռվում երևում են վառվող օբյեկտներ, որոնք չի բացառվում, որ զինտեխնիկա են։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրաժարվեց մեկնաբանել տեսանյութի ծագումը և բովանդակությունը․

«Միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»։

Նշենք, որ մի քանի օր առաջ, Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, Նախիջևանի միջդիրքային տարածքում՝ հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, ադրբեջանական կրակից այրվել է հայկական կողմին պատկանող ավտոմեքենա։

կիսվել նյութով -