4794 դիտում, 2020.06.01 22:10

Տավուշի մարզում այս պահի դրությամբ ունենք 242 դեպք, փաստացի բուժման մեջ գտնվում է 10 անձ. մարզպետ

Տավուշի մարզում այս պահի դրությամբ ունենք 242 դեպք, փաստացի բուժման մեջ գտնվում է 10 անձ. մարզպետ

Տավուշի մարզում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 242 դեպք, փաստացի բուժման մեջ գտնվում է 10 անձ, իսկ մյուսները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Տավուշ Հ/Ը-ի հետ զրույցում հայտնել է մարզպետ Հայկ Չոբանյանը՝ պատասխանելով քաղաքացիներին հուզող հարցերին։

«Նրանք իրենց լավ են զգում, եւ իրենց ինքնազգացողությունն իրենց թույլ է տալիս, որ իրենց չտեղափոխենք ԲԿ-ներ։ Ամենամեծ քանակը Բերդի տարածաշրջանում է, ունեցել ենք վարակակիր բոլոր տարածաշրջաններում»,- հայտնել է մարզպետը։

Քաղաքացու հարցին՝ ինչո՞ւ Բերդի արտադրամասում վարակման դեպքերի հաստատումից հետո քաղաքը չի անցել խիստ սահմանափակումների, մարզպետն ասաց, որ Հանրապետությունն է գտնվում խիստ սահմանափակումների մեջ, եւ եթե բոլորը պահեն համավարակի կանոնները, ապա որեւէ այլ սահմաանփակումների անհրաժեշտություն չի լինի. «Եթե մենք նույնիսկ կիրառենք խիստ սահմանափակումներ եւ արգելենք տնտեսվարողների գործունեությունը եւ չպահենք կանոնները, ապա շատ ավելի վատ կլինի»։

կիսվել նյութով -