784 դիտում, 2020.06.01 21:53

Վրաստանը ՀՀ-ից զբոսաշրջիկների համար սահմանը չի կարող բացել. Ամիրան Գամկրելիձե

Վրաստանը ՀՀ-ից զբոսաշրջիկների համար սահմանը չի կարող բացել. Ամիրան Գամկրելիձե

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի բարձր տարածում ունեցող երկրներից զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանից։ Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։

Առաջին հերթին երկիր են այցելելու «կանաչ» գոտի ճանաչված երկրների քաղաքացիները։ Այդ երկրների հետ հատուկ համաձայնագրեր են կնքվելու։ Այս պահին երկիրը մշակում է որոշակի պրոցեդուրաներ, որոնք վերաբերելու են նրան, ինչպիսի թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները Վրաստան մուտք գործելուց առաջ։

 

կիսվել նյութով -