368 դիտում, 2020.06.01 23:55

Առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 2-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով: 

Երևանում հունիսի 2-ին օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը  կդիտվի + 19, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +28 աստիճան տաքություն։

կիսվել նյութով -