27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը, հունիսի 2-ին դրանց առաջին խմբաքանակը կհանձնվի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:
«Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է ՀՎԿԱԿ-ին»,-ասաց Ավինյանը:
Գնահատվում է, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է օրական 3000-5000 թեստ արտադրել: Դա հետագա թեստավորման քանակների ավելացման պայմաններում հնարավորություն է ստեղծելու բավարարել պահանջարկը:
Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է արտադրում Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում կատարելու որոշում էր ընդունել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: