կարևոր
1123 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-01 19:56

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, 8 ապաքինված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 531 հաստատված դեպք, որոնցից 249-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»,-գրել է մարզպետը։