17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը հանձնարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Ռոսպոտրեբնադզորին և մարզերի ղեկավարներին ապահովել լիակատար անվտանգություն:
«Իհարկե, ես կդիմեմ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն այս համառուսաստանյան քվեարկությանը, քանի որ խոսքը հիմնական օրենքի` Սահմանադրության մասին է, որը ներառում է մեր երկրի կյանքը, մեր կյանքը և մեր երեխաներին»,-ասել է Պուտինը:
Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունը նախատեսված էր ապրիլի 22-ին, բայց կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով մարտի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր դրա տեղափոխման մասին: Այնուհետև պետության ղեկավարը նշել էր, որ նոր ամսաթիվը որոշվելու է՝ բժիշկների առաջարկությունների հիման վրա: