24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու շուտափույթ ապաքինում մաղթել կորոնավիրուսից: Այս մասին Նաուսեդան գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի Հանրապետության հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, իմ և իմ կնոջ անունից շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը: Լիտվան ձեր և ձեր ամբողջ ընտանիքի կողքին է կորոնավիրուսի դեմ պայքարում: Մաղթում ենք ձեզ շուտափույթ ապաքինում»,- գրել է Լիտվայի նախագահը:
Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից: