484 դիտում, 2020.06.01 18:56

Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը նախորդ շաբաթ հարձակման էր ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի քաղաքապետի թվիթերյան էջից:

«Մենք այցելել ենք Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը հարձակման էր ենթարկվել: Անկախ կրոնից և հավատքից՝ այդ հարձակումը մեր բոլորի դեմ է տեղի ունեցել: Ոչ ոք չի կարող մեր միասնությունը պառակտել»,-գրել է Իմամօղլուն:

Եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանը քաղաքապետին է ներկայացրել հարձակման մանրամասները:

Իմամօղլուն իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և դիմել է Այվազյանին:

«Աղոթեք մեզ համար: Աղոթեք մեր առողջության, մեր ձեռքբերումների և այս քաղաքի գեղեցկության համար: Մեր սերն ու հարգանքը փոխանցեք ձեր ողջ համայնքին»,-ասել է քաղաքապետը:

Ավելի վաղ հաքյտնել էինք Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը անհայտ անձը պոկվել է:

Ֆոտոշարք

կիսվել նյութով -