24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տրվի: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է:
Նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ հինգերորդ կետով, այն է՝ ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի քան, տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ապրիլի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 114 «կողմ», 3 «ձեռնպահ» ձայներով: