572 դիտում, 2020.06.01 18:16

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել: Այս մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

««Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին' հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցելլ։Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել: Ծննդատունը ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա»։

կիսվել նյութով -