358 դիտում, 2020.06.01 20:14

Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներ

Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներ

ՀՀ կրթության տեսչական մարմինը՝համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը  

«Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։

Ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետիկողմից հաստատած կանոնների  կոպիտխախտումներ չեն արձանագրվել։  Թերություններ  եղել են  երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել  է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը  չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։ Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։ 

Մշտադիտարկում իրականացված գրեթե բոլոր մանկապարտեզներում արձանագրվել է երեխաների հաճախելիության ընդհանուր թվի նվազում: Բացառություն է կազմել միայն մեկ մանկապարտեզ,  որտեղ նախորդ  շաբաթվա համեմատ երեխաների թիվն  աճել է մոտ երկու անգամ։

ՀՀ կրթության տեսչական մարմնի արձանագրությունները ներկայացվում են պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

կիսվել նյութով -