494 դիտում, 2020.06.01 17:58

Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել

Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել

Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն արդեն մարզում են և բաժանվում են մարզի բուժհաստատություններին:

«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվում են մարզի բժշկական հաստատություններին»,- նշված է գրառման մեջ։

կիսվել նյութով -