27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն արդեն մարզում են և բաժանվում են մարզի բուժհաստատություններին:
«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվում են մարզի բժշկական հաստատություններին»,- նշված է գրառման մեջ։