498 դիտում, 2020.06.01 17:30

Արայիկ Հարությունյանն ընդունել է Սամվել Բաբայանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Սամվել Բաբայանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք՝ ընդգծելով, որ ԱԽ նորանշանակ քարտուղարը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ ԱՀ անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և նոր կառուցվածքի վերաբերյալ:

«Անվտանգության խորհուրդը պետք է դառնա պետական կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր բնակչությանը մտահոգող հիմնահարցերը: Համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»,- նշել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սամվել Բաբայանը նշել է, որ կանի հնարավորը հուշագրի բոլոր կետերի իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու ինչպես անվտանգության և քաղպաշտպանության, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա:

կիսվել նյութով -