28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
83 կոմղ, 16 դեմ ձայնով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այն հնարավորություն կտա խորհրդարանին նախքան արտակարգ կամ ռազմական դրության ավարտը նոր որոշմամբ չեղարկել հանրաքվե անցկացնելու մասին նախորդ որոշումը:
Այս օրենքն արդեն ամբողջությամբ ընդունելուց հետո օրենսդիրը կկարողանա չեղարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ եւս վեց դատավորի հետագա պաշտոնամավարման հարցը որոշելու համար ապրիլի 5-ին նշանակված, բայց համավարակի պատճառով հետաձգված հանրաքվեն:
Նախագծին դեմ է քվերակել Բարգավաճ Հայաստանը՝ այն համարելով հակասահմանադրական: Մինչդեռ իշխող ուժը վստահեցնում է, որ քաղաքական նպատակ չի հետապնդում, պարզապես համավարակային իրավիճակը թույլ չի տալիս հանրաքվե անցկացնել եւ վտանգել քաղաքացիների առողջությունը:
Գլխադասային՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի առաջարկությամբ եւ պատգամավորների քվեարկությամբ էլ աղմկահարույց այս նախագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի արտահերթ կարգով՝ 24 ժամվա ընթացքում:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։