436 դիտում, 2020.06.01 17:02

«Հելթ թոն»-ը սննդային հավելում է, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց. ԱՆ

«Հելթ թոն»-ը սննդային հավելում է, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց. ԱՆ

Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա, պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց:

Ավելացնենք, որ որևէ պաշտոնական ուղեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը:

կիսվել նյութով -