կարևոր
1692 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-01 17:11

Հեղափոխությունից հետո նոր տվյալներով վերաբացված գործով ընտրակեղծարարարության հաստատման դեպք է եղել

Հեղափոխությունից հետո նոր տվյալներով վերաբացված գործով ընտրակեղծարարարության հաստատման դեպք է եղել

Դատախազության լիազորության շրջանակում հարուցված քրեական գործերով նախկինում եղել են դեպքեր, երբ ընտրակեղծարարության փաստ չի հաստատվել, սակայն 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո նոր տվյալներ են ձեռք բերել, դրանցով վերաբացվել է գործը, հաստատվել ընտրակեղծարարության դեպք: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչ է արել Գլխավոր դատախազությունը վերջին առնվազն 20 տարիների ընտրական հանցագործողությունների վերաբերյալ:

«Սկսած 2012-2013 թթ ընտրություններից, համակարգման աշխատանքներ են իրականացվել,  աշխատանքային խումբ է ձևավորվել: Օրենքով դատախազությանը վերապահված գործիքների  շրջանակում իրականացվել են միջոցառումներ, հարուցվել են գործեր, ունեցել ենք  դատապարտումներ և այլն: Ունեցել ենք նաև իրավիճակներ, երբ չեն հաստատվել  ընտրակեղծարարության փաստեր: Ունեցել ենք նաև դեպքեր, որ չեն հաստատվել, բայց  2018-ին հանարապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նոր  տվյալներ են ձեռք բերվել, նոր տվյալներով վերաբացվել է գործը, հաստատվել է ընտրակեղծարարության դեպքը»,-ասել է Դավթյանը:

Նա նաև նշել է, որ դատախազությունն իր նախաձեռնությամբ ենթադրությունների հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի: