24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Չինաստանի Ուհան քաղաքում ապրիլի 1-ից առաջին անգամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ քաղաքի առողջապահության եւ հիգիենայի հարցերով կոմիտեին հղումով։
«Մայիսի 31-ին Ուհանի մոտ 60 000 բնակիչ նուկլեինաթթվի թեստավորում է անցել, որի արդյունքում առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել»,-ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ից 24-ը քաղաքի իշխանությունները քաղաքի բնակչության զանգվածային թեստավորում են կազմակերպել: Այդ ընթացքում 6,5 մլն բնակչից 9 մլն նմուշ է վերցվել: Թեստավորման ընթացքում հայտնաբերվել է առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդության 218 դեպք: